02:25  ,  26 նոյեմբերի, 2014

Մեսին եվրագավաթներում գոլերով շրջանցեց Ռոնալդուին

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին, Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում 3 գնդակ ուղարկելով կիպրոսյան ԱՊՕԷԼ-ի դարպասը, եվրագավաթներում իր գոլերի քանակը հասցրեց 74-ի: Այդ ցուցանիշի համար 27-ամյա արգենտինացուց պահանջվեց 94 խաղ:

Մեսին շրջանցեց Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին, ով եվրագավաթներում մասնակցել է 114 խաղի՝ խփելով 73 գոլ, գրում է MisterChip-ը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Մեսին 74 գնդակով դարձավ Չեմպիոնների լիգայում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը՝ 3 գոլով գերազանցելով Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվողի Ռաուլի ռեկորդը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում