00:27  ,  26 նոյեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. Մեսին գերազանցեց Ռաուլի ռեկորդը

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, նոյեմբերի 26-ին գոլի հեղինակ դառնալով կիպրոսյան ԱՊՕԷԼ-ի դեմ արտագնա խաղում, դարձավ Չեմպիոնների լիգայում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը:

27-ամյա Մեսին 72-րդ գոլը խփեց Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում՝ մեկ գնդակով գերազանցելով Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվողի Ռաուլի ռեկորդը:

«Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում խփել է 70 գոլ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Մեսիին 253 գոլով դարձել էր Իսպանիայի առաջնությունում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը՝ 2 գնդակով գերազանցելով Բիլբաոյի «Աթլետիկի» նախկին հարձակվող Տելմո Սարայի ռեկորդը: Մոտ 60 տարվա ռեկորդը գերազանցելու համար Մեսիից պահանջվել էր 289 հանդիպում, իսկ Սարան 251 գոլ խփել էր 278 խաղում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում