23:35  ,  25 նոյեմբերի, 2014

Հայաստանի հավաքականի մրցակից Սերբիան ունի նոր գլխավոր մարզիչ

42-ամյա Ռադովան Չուրչիչը պաշտոնապես նշանակվել է ֆուտբոլի Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ: Այդ պաշտոնում սերբ մասնագետը կփոխարինի հոլանդացի Դիկ Ադվոկատին, ով հրաժարական էր տվել նոյեմբերի 14-ին Բելգրադում դանիացիներից Եվրո-2016-ի ընտրական խաղում 1:3 հաշվով կրած պարտությունից հետո:

Ռադովան Չուրչիչը նախկինում գլխավորել է նաեւ Սերբիայի երիտասարդական հավաքականը, որը նվաճել էր Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: Ադվոկատի հեռացումից հետո սերբերը նրա գլխավորությամբ ընկերական խաղում 2:0 հաշվով հաղթել էին Հունաստանի հավաքականին:

Չուրչիչի պայմանագիրը Սերբիայի հավաքականի հետ նախատեսված է մինչեւ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի ավարտը, հաղորդում է Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Հիշեցնենք, որ Սերբիան Հայաստանի հավաքականի մրցակիցն է Եվրո-2016-ի ընտրական փուլում

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս