23:22  ,  25 նոյեմբերի, 2014

Պուտինը շնորհավորել է Մագնուս Կարլսենին (ֆոտո)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՖԻԴԵ-ի դասակագման առաջին համար Մագնուս Կարլսենին, ով նոյեմբերի 23-ին պաշտպանել էր շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Սոչիում անցկացված շախմատային թագի մրցամարտում նորվեգացի գրոսմայստերը 6.5:4.5 հաղթել էր հնդիկ Վիշվանաթան Անանդին:

«Նախեւառաջ ցանկանում եմ Կարլսենին շնորհավորել արժանի հաղթանակի համար: Հաղթանակ, որը նրան թույլ տվեց պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Իհարկե, ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել պարոն Անանդին, ով ցուցադրեց հիանալի դիտարժան խաղ»,- Պուտինի խոսքը մեջբերում է «Р-Спорт»-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում