09:34  ,  26 նոյեմբերի, 2014

Պեպեն ու Խեդիրան չեն խաղա «Բազելի» դեմ

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Պեպեն ու Սամի Խեդիրան չեն մասնակցի շվեյցարական «Բազելի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղին: Նրանք Արքայական ակումբի մարզումը բաց են թողել վնասվածքի պատճառով, գրում է Goal.com-ը:

Իսպանացի կիսապաշտպան Ասյեր Իլյարամենդին ապաքինվել է եւ պատրաստ է դուրս գալ խաղադաշտ:

«Բազել» - «Ռեալ» խաղը կկայանա նոյեմբերի 26-ին Շվեյցարիայում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին: Մադրիդցիներն արդեն ապահովել են փլեյ-օֆֆի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում