22:53  ,  25 նոյեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. ԲԿՄԱ-ն փրկվեց «Ռոմայի» դեմ խաղում, «Պորտուն» հաղթեց խոշոր հաշվով

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում իտալական «Ռոման» հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ՝ 1:1:

Չեմպիոնների լիգայում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստ 38-ամյա Ֆրանչեսկո Տոտիի գոլի շնորհիվ հռոմեացիները մինչեւ 93-րդ րոպեին առջեւում էին հաշվի մեջ, սակայն բաց թողեցին հաղթանակը: ԲԿՄԱ-ի ռուս դարպասապահ Իգոր Ակինֆեեւն այս մրցաշարում գոլ բաց թողեց 26 խաղերում անընդմեջ՝ թարմացնելով սեփական հակառեկորդը:

H խմբում փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած պորտուգալական «Պորտուն» Բորիսովում 3:0 հաշվով հաղթեց բելառուսական ԲԱՏԷ-ին:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր 

E խումբ

ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Ռոմա» (Իտալիա)՝ 1:1

Վասիլի Բերեզուցկի, 90+3 - Ֆրանչեսկո Տոտի, 43

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 23:45

H խումբ

ԲԱՏԷ (Բելառուս) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 0:3

Հեկտոր Հերերա, 56, Ջեքսոն Մարտինես, 65, Կրիստիան Տելո, 89

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Աթլետիկ» (Իսպանիա)՝ 23:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում