21:50  ,  25 նոյեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. Տոտին թարմացրեց ռեկորդը, Ակինֆեեւը՝ հակառեկորդը

Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեեւը, գոլ բաց թողնելով Հռոմի «Ռոմայի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղում, թարմացրել է իր կողմից սահմանված հակառեկորդը:

Ռուսաստանցին առաջին դարպասապահն է, ով գոլ է բաց թողնում Չեմպիոնների լիգայի 26 խաղերում անընդմեջ: Մոսկվայում ընթացող խաղում Ռուսաստանի հավաքականի դարպասապահի դարպասը գրավեց իտալացի կիսապաշտպան Ֆրանչեսկո Տոտին: Սեպտեմբերի 30-ին 38-ամյա Տոտին դարձել էր Չեմպիոնների լիգայում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը՝ գրավելով անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դարպասը: Այժմ նա թարմացրեց իր ռեկորդը՝ աչքի ընկնելով 38 տարեկան 57 օրականում:

Առաջին խաղակեսից հետո «Ռոման» նվազագույն հաշվով հաղթում է ԲԿՄԱ-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում