22:14  ,  25 նոյեմբերի, 2014

Ռոբերտ Արզումանյան. Սլավոլյուբ Մուսլինը ծանոթ է իմ հնարավորություններին

Ղազախական «Ակտոբեից» հեռացած Ռոբերտ Արզումանյանը խոսել է Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող Պերմի «Ամկարի» ու թիմի գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինի մասին: Հայաստանի հավաքականի պաշտպանն առաջիկայում ազատ գործակալի կարգավիճակով կմիանա ռուսական ակումբին:

«Վնասվածքները թույլ չէին տալիս խաղալ այնպես, ինչպես կարող էի, իսկ «Ակտոբեում» ամեն բան լավ ընթացավ: Կարելի է ասել՝ Ղազախստանում անցկացրած 2 տարիները վատը չէին ինձ համար: Իհարկե, կցանկանայի թիմի հետ նվաճել Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր, սակայն ինչ-որ բան խանգարեց մեզ:

Ռուսաստանի առաջնությունը նոր մակարդակ ու քայլ առաջ է ինձ համար: Իմ ծառայություններով հետաքրքրված էին որոշ ակումբներ, սակայն կոնկրետ առաջարկ եղավ «Ամկարից»: Եթե թիմը ձեռք է բերում ֆուտբոլիստի, ուրեմն ակումբի ղեկավարությունը գիտի ինչ օգուտ կարող է բերել այդ խաղացողը: Կենտրոնական պաշտպանի համար գլխավորը թիմակիցների հետ խաղալն ու իրար ավելի լավ հասկանալն է:

Այժմ պատրաստվում եմ հավաքի մասնակցել «Ամկարի» հետ, հավաքել լավ մարզավիճակ եւ սկսել Ռուսաստանի առաջնության երկրորդ շրջանը: Մտքերս միայն դրական են: Հարմարվելու պահ միշտ լինում է, սակայն կարծում եմ, որ դա արագ կանցնի: Ծանոթ եմ «Ամկարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինի հետ: Երբ նա գլխավորում էր «Կրասնոդարը», ես փորձաշրջան անցա ռուսական ակումբում: Այդ ժամանակ ակումբս փոխհամաձայնության չեկավ «Կրասնոդարի» հետ: Մուսլինը ծանոթ է իմ հնարավորություններին: Շատ ուրախ եմ, որ աշխատելու եմ այդպիսի մարզիչի հետ»,- Արզումանյանի խոսքը մեջբերում է sports.kz-ն:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Արզումանյանը 2.5 տարվա պայմանագիր է կնքել «Ամկարի» հետ: Նա 2013-ից էր խաղում «Ակտոբեում», որի կազմում հռչակվել է Ղազախստանի չեմպիոն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս