20:53  ,  25 նոյեմբերի, 2014

Իշխան Գելոյանը կհեռանա «Բալթիկայից»

Կալինինգրադի «Բալթիկայի» հայ կիսապաշտպան Իշխան Գելոյանը կարող է կարիերան շարունակել Ղազախստանում:

Sports.kz-ի համաձայն՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ռուսական ակումբը կխզի 22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը: Իշխան Գելոյանն առաջարկներ ունի Աստրախանի «Վոլգարից» եւ ղազախական մի քանի ակումբներից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում