21:10  ,  25 նոյեմբերի, 2014

Բարձրագույն խումբ. 14-րդ տուրի բոլոր գոլերը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբում նախորդ հանգստյան օրերին կայացան երկրորդ շրջանի վերջին տուրի հանդիպումները:

14-րդ տուրի 4 խաղերում գրանցվեց 9 գոլ: Երկրորդ շրջանից հետո առաջատարը 34 միավոր հավաքած «Ուլիսն» է, որը 4 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Փյունիկին»: Եռյակը եզրափակող «Շիրակն» ունի 24 միավոր, Կապանի «Գանձասարը»՝ 18, «Միկան» ու «Ալաշկերտը»՝ 16-ական, գործող չեմպիոն «Բանանցը»՝ 13, իսկ հետնապահ «Արարատը»՝ 6:

Հայաստանի առաջնություն, 14-րդ տուր

Նոյեմբերի 23

«Փյունիկ» - «Միկա»՝ 5:0

Նարեկ Ասլանյան, 15, 41, Սեզար Ռոմերո, 49, 56, Ռազմիկ Հակոբյան, 87

«Գանձասար» - «Արարատ»՝ 1:0

Վասիլ Պալագնյուկ, 76

Նոյեմբերի 22

«Ալաշկերտ» - «Բանանց»՝ 0:0

Ֆոտո` «Ուլիսի» մամուլի ծառայություն

«Ուլիս» - «Շիրակ»՝ 1:2

Դավիթ Խուրցիձե, 70 – Դավիթ Հակոբյան, 8, Դրիսա Դիարասուբա, 51

Հեռացում՝ Ռադե Դուգալիչ, 88 («Ուլիս»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով