19:54  ,  25 նոյեմբերի, 2014

Մարկո Ռոյսն ընդունել է իրեն վնասվածք հասցրած ֆուտբոլիստի ներողությունը

Գերմանական «Պադերբորնի» կիսապաշտպան Մարվին Բակալորցը ներողություն է խնդրել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Մարկո Ռոյսից, ով սրունքաթաթային հոդի վնասվածքի պատճառով այս տարի չի կարողանա օգնել Դորտմունդի «Բորուսիային»: Ռոյսն ընդունել Բակալորցի ներողությունը:

«Ես եւ Ռոյսը հաղորդագրություններ ենք գրում իրար: Նրան ասացի, որ շատ եմ ցավում եւ դա պատահականություն էր: Մարկոն հանգիստ արձագանքեց: Նա ուրախացավ, որ գրել եմ իրեն: Ռոյսը հասկացել է, որ ես միտումնավոր չհարվածեցի նրան: Որոշ ժամանակ անց մենք դարձյալ կզրուցենք»,- Մարվին Բակալորցի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ  Մարկո Ռոյսը մարզումները վերսկսելու է 2015-ի սկզբնամասում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում