19:15  ,  25 նոյեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. Բալոտելին չի օգնի «Լիվերպուլին»

«Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելին չի մասնակցի բուլղարական «Լուդոգորեցի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղին:

Իտալիայի հավաքականի հարձակվողն անգլիական ակումբի հետ չի մեկնել Բուլղարիա, գրում է Daily Mail-ը:

Բալոտելին վնասվածք էր ստացել ազգային թիմի հավաքի ժամանակ: «Լուդոգորեցի» դեմ նոյեմբերի 26-ին կայանալիք խաղում իտալացուն կփոխարինի անգլիացի հարձակվող Ռիկի Լամբերտը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում