18:44  ,  25 նոյեմբերի, 2014

Վասիլի Ուտկինը՝ Յուրա Մովսիսյանի եւ Արտյոմ Ձյուբայի համեմատության մասին

«ՆՏՎ Պլյուսի» մարզական ալիքների գլխավոր խմբագիր, ֆուտբոլային մեկնաբան Վասիլի Ուտկինը խոսել է Մոսկվայի «Սպարտակի» հարձակվողներ Արտյոմ Ձյուբայի եւ Յուրա Մովսիսյանի համեմատության մասին:

«Բոլոր մարդիկ իրավունք ունեն փորձել աշխատել ավելի շատ գումար, քան տվյալ պահին: «Սպարտակ» - «Մորդովիա» խաղը դիտում էինք մեծ շրջապատով եւ հանկարծ հարց առաջացավ. ով է ուժեղ՝ Մովսիսյանը, թե Ձյուբան: Չգտնվեց մեկը, ով ուժեղ համարեց Ձյուբային»,- «Эхо Москвы» ռադիոյի եթերում ասել է Ուտկինը:

Sovsport.ru-ն արդեն հարցում է սկսել Արտյոմ Ձյուբայի եւ Յուրա Մովսիսյանի «դիմակայության» թեմայով:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականի հարձակվողն ու «Սպարտակը» չեն կարողանում փոխհամաձայնության գալ մինչեւ 2015-ի ամառը նախատեսված պամանագիրը երկարաձգելու հարցում: «Մորդովիայի» դեմ խաղում Ձյուբան 88-րդ րոպեին փոխարինեց Մովսիսյանին, իսկ ավելացված ժամանակում դարձավ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում