18:07  ,  25 նոյեմբերի, 2014

Հայաստանի հավաքականը հաղթեց վրացուհիներին

Ֆուտբոլի աղջիկների Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը նոյեմբերի 25-ին ընկերական հանդիպում է անցկացրել Վրաստանի Քութաիսի քաղաքը ներկայացնող թիմի հետ:

«Բանանց» մարզադպրոցի մարզադաշտում տեղի ունեցած խաղն ավարտվել է Հայաստանի թիմի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ են դարձել Նորա Եղյանը եւ Կարինե Վահրադյանը, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում