21:30  ,  25 նոյեմբերի, 2014

Հայաստանի հավաքականի անդամները կխաղան Դոհայում

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը կմասնակցեն Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվելիք խոշոր մրցաշարին: Հայ գրոսմայստերներից Դոհա կմեկնեն նաեւ Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հովհաննես Գաբուզյանը:

Մրցաշարը տեղի կունենա նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 4-ը, փոխանցում է Armchess-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում