21:54  ,  24 նոյեմբերի, 2014

Թումասյանն «Ուֆային» օգնեց անառիկ պահել դարպասը «Լոկոմոտիվի» հետ խաղում

Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրում «Ուֆան» Մոսկվայում  գոլազուրկ ոչ ոքի  խաղաց «Լոկոմոտիվի» հետ: Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց 29-ամյա պաշտպան Դենիս Թումասյանը, ով զգուշացվեց 45-րդ րոպեին:

«Լոկոմոտիվը» 23 միավորով 9-րդ տեղում է, իսկ «Ուֆան» 14 միավորով 11-րդն է:

Ռուսաստանի առաջնություն, 14-րդ տուր

«Լոկոմոտիվ» - «Ուֆա»՝ 0:0 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում