21:32  ,  24 նոյեմբերի, 2014

«Սպարտակի» սեփականատեր. Մրցավարը չնկատեց խախտումը Մովսիսյանի դեմ

Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի «Մորդովիայի» հետ խաղից հետո նշել է, որ մրցավարը պետք է 11 մետրանոց նշանակեր իրենց թիմի օգտին, երբ պաշտպանները գցեցին Յուրա Մովսիսյանին:

«3:0 հաշվից հետո ինքներս մեզ համար ստեղծեցինք խնդիրներ: Այդ ամենին ավելացավ վատ մրցավարությունը: Բեզբորոդովը 11 մետրանոց չնշանակեց, երբ գցեցին Յուրա Մովսիսյանին, իսկ Պարշիվլյուկի դրվագում նշանակեց 11 մետրանոցը:

Ձյուբան իսկական պրոֆեսիոնալ է: Նրա պայմանագիրն ավարտվելու է 2015-ի ամռանը, սակայն դուրս գալով փոխարինման՝ ցուցադրեց արժանի խաղ»,- Ֆեդունի խոսքը փոխանցում է sport express-ը:

Հիշեցնենք, որ «Սպարտակը» հաղթել է 4:2 հաշվով: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մոսկովյան ակումբի կազմում դարձել է գոլային փոխանցման հեղինակ եւ փոխարինվել է 88-րդ րոպեին: Մովսիսյանին փոխարինած Արտյոմ Ձյուբան խփել է «Սպարտակի» չորրորդ գոլը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում