19:32  ,  24 նոյեմբերի, 2014

Sport express. Մովսիսյանը կատարեց մեծ աշխատանք

Sport express-ը Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի «Մորդովիայի» հետ խաղում գնահատել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի խաղը:

27-ամյա հարձակվողը ստացել է 6 գնահատականը: Նույն  գնահատականն են ստացել «Սպարտակի» եւս երեք ֆուտբոլիստներ, իսկ լավագույնը Կուինսի Պրոմեսն է (7):

«Յուրա Մովսիսյանը մեծ աշխատանք կատարեց խաղադաշտում: Պրոմեսին կատարած կրնկով փոխանցումը նրա մասնակցությամբ ամենատպավորիչ դրվագն էր: Երկրորդ խաղակեսում Մովսիսյանը պաշտպանի հետ պայքարում ընկավ, եւ մրցավարը կարող էր նշանակել 11 մետրանոց»,- գրել է պարբերականը:

Հիշեցնենք, որ «Սպարտակը» հաղթել է 4:2 հաշվով, իսկ գոլային փոխանցում կատարած Յուրա Մովսիսյանը փոխարինվել է 88-րդ րոպեին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում