18:48  ,  24 նոյեմբերի, 2014

Մխիթարյանի գնահատականը եւ վիճակագրությունը

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գնահատականը եւ վիճակագրությունը Գերմանիայի առաջնության 12-րդ տուրի «Պադերբորնի» հետ խաղում:

Մխիթարյանը չի հարվածել մրցակցի դարպասին: 25-ամյա ֆուտբոլիստը կատարել է 48 փոխանցում՝ 70.8 տոկոս ճշգրտությամբ: Հենրիխը երկու անգամ շրջանցել է մրցակիցներին, երեք անգամ խլել գնդակը, երեք անգամ հաղթող դուրս եկել օդային պայքարում: Մխիթարյանը երկու անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում,  մեկ անգամ խախտել կանոնները, իսկ նրա հետ պայքարում «Պադերբորնի» ֆուտբոլիստները կանոնները խախտել են երկու անգամ: Կիսապաշտպանը ստացել է 7.05 գնահատականը, որը հինգերորդն է «Բորուսիայում»: Դորտմունդցիների կազմում ամենաբարձր գնահատականը ստացել է Պյեր-Էմերիկ Օբամեյանգը (7.85):

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով, իսկ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում անցկացրել է 86 րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով