15:33  ,  24 նոյեմբերի, 2014

Ռիո-2016-ի թալիսմանները (ֆոտո)

Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք 2016թ. ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է մրցումների պաշտոնական թալիսմաններին:

Ըստ դիզայաներների՝ թալիսմաններն արական սեռի կախարդական արարածներ են՝ օժտված գերբնական հատկություններով: Դրանք համատեղում են կատվի շարժունակությունն ու թռչունի նմանվող կապիկի մեծությունը, հաղորդում է NBC-ն:

Թալիսմանների անունները կորոշվեն քվեարկության արդյունքում: Կլինի ընտրության 4 տարբերակ՝ Օբա եւ Էբա, Տիբա Տուկե եւ Էսկուինդիմ, Վինիսիուս եւ Թոմ: Քվեարկության արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 14-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում