02:04  ,  24 նոյեմբերի, 2014

Աշխարհի առաջնություն. Աշոտ Դանիելյանը՝ բրոնզե մեդալակիր

Ճապոնիայի Նարիտա քաղաքում անցկացված սամբոյի աշխարհի առաջնության վերջին օրը Հայաստանի հավաքականը նվաճեց եւս մեկ մեդալ: 2013թ. աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանը 82 կգ քաշային կարգում չկարողացավ պահպանել տիտղոսը եւ բավարարվեց բրոնզե մեդալով:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից Մավրիկ Նասիբյանը 74 կգ քաշային կարգում նվաճել էր ոսկե մեդալ եւ դարձել աշխարհի չեմպիոն: Երկու մարզիկներն էլ ներկայացնում են Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղը, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով