00:44  ,  24 նոյեմբերի, 2014

37-ամյա Դի Նատալեն A Սերիայի 400-րդ խաղում խփել է 200-րդ գոլը

«Ուդինեզեի» իտալացի հարձակվող Անտոնիո Դի Նատալեն, նոյեմբերի 23-ին գրավելով «Կյեւոյի» դարպասը, ֆուտբոլի Իտալիայի առաջնությունում իր գոլերի քանակը հասցրել է 200-ի: Բացի այդ, դա 37-ամյա իտալացու 400-րդ խաղն էր A Սերիայում, գրում է La Gazzetta dello Sport-ը:

Իտալիայի առաջնությունում Դի Նատալեից շատ գոլ խփել են միայն՝ Սիլվիո Պիոլան (274 գոլ), Ֆրանչեսկո Տոտին (237), Գունար Նորդալը (225), Ժոզե Ալտաֆինին (216), Ջուզեպե Մեացան (216) եւ Ռոբերտո Բաջոն (205):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում