23:25  ,  23 նոյեմբերի, 2014

«Սպարտակի» ֆուտբոլիստները երկօրյա հանգիստ են ստացել

Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստները Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրում Սարանսկի «Մորդովիայի» նկատմամբ հաղթանակից հետո ստացել են 2 հանգստյան օրեր: Այդ մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը, գրում է «Чемпионат»-ը:

«Սպարտակը» մարզումները կվերսկսի նոյեմբերի 26-ին: Ռուսական Պրեմյեր լիգայի հաջորդ տուրում Մուրատ Յակինի թիմը նոյեմբերի 30-ին հյուրընկալվելու է Մոսկվայի «Լոկոմոտիվին»:

14-րդ տուրից հետո «Սպարտակը» հավաքել է 25 միավոր եւ «Դինամոյի» ու ԲԿՄԱ-ի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում