22:20  ,  23 նոյեմբերի, 2014

Բունդեսլիգա. Օրվա արդյունքները եւ գոլերը

Գերմանական Բունդեսլիգայում նոյեմբերի 23-ին անցկացվեցին 12-րդ տուրի վերջին 2 խաղերը: Հետանպահ «Շտուտգարտը» տանը նվազագույն հաշվով պարտվեց «Աուգսբուրգին», իսկ «Համբուրգը» վերջնամասում հաղթանակ կորզեց Բրեմենի «Վերդերի» նկատմամբ՝ 2:0:

12-րդ տուրից հետո առաջատարը 30 միավոր վաստակած Մյունխենի «Բավարիան» է, որը 7 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Վոլֆսբուրգին»: Դորտմունդի «Բորուսիան» 11 միավորով 16-րդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Համբուրգ» - «Վերդեր»՝ 2:0

Արտյոմ Ռուդնյեւ, 84, Ռաֆայել Վոլֆ, 90 (ինքնագոլ)

Հեռացում՝ Կլեմենս Ֆրից, 89 («Վերդեր»)

«Շտուտգարտ» - «Աուգսբուրգ»՝ 0:1

Պոլ Վերհագ, 72

Հեռացում՝ Դանիել Շվաբ, 27 («Շտուտգարտ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով