21:51  ,  23 նոյեմբերի, 2014

«Տոտենհեմը» կամային հաղթանակ կորզեց վերջին րոպեին

Լոնդոնի «Տոտենհեմը» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Հալ Սիթիի» նկատմամբ: 

Անգլիական Պրեմյեր լիգայի 12-րդ տուրի խաղի առաջին խաղակեսից հետո դաշտի տերերն առջեւում էին հաշվի մեջ, սակայն ուրուգվայցի կիսապաշտպան Գաստոն Ռամիրեսի հեռացման պատճառով 50-րդ րոպեին մնացին 10 ֆուտբոլիստներով: 21-ամյա հարձակվող Հարի Քեյնի գոլի շնորհիվ լոնդոնցիները քիչ անց հավասարեցրին հաշիվը, իսկ վերջին րոպեին նաեւ կամային հաղթանակ կորզեցին: Խաղի վերջակետը դրեց դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը:

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Հալ Սիթի» - «Տոտենհեմ»՝ 1:2

Ջեկ Լիվերմոլ, 8 – Հարի Քեյն, 61, Կրիստիան Էրիկսեն, 90

Հեռացում՝ Գաստոն Ռամիրես, 50 («Հալ Սիթի»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս