20:33  ,  23 նոյեմբերի, 2014

Մագնուս Կարլսենը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

ՖԻԴԵ-ի դասակագման առաջին համար Մագնուս Կարլսենը պաշտպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հնդիկ Վիշվանաթան Անանդի դեմ շախմատային թագի մրցամարտի 11-րդ պարտիայում նորվեգացի գրոսմայստերը 45-րդ քայլում առավելության հասավ սպիտակներով: Սոչիում անցկացված մրցամարտի հաշիվը դարձավ 6.5:4.5՝ հօգուտ Կարլսենի եւ վերջին պարտիան անցկացնելու անհրաժեշտություն այլեւս չկա: 

Նորվեգացին պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը նախորդ տարի խլել էր հենց Անանդից: Չեմպիոնական մրցամարտի մրցանակային հիմնադրամը 1 միլիոն եվրո է: Կարլսենը կստանա այդ գումարի 60 տոկոսը, իսկ Անանդը՝ 40:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում