19:30  ,  23 նոյեմբերի, 2014

«Լիվերպուլը» սայթաքեց Լոնդոնում

Անգլիական Պրեմյեր լիգայի 12-րդ տուրում «Լիվերպուլը» Լոնդոնում 1:3 հաշվով պարտվեց «Քրիսթալ Փելասին»:

Լիվերպուլցիներն անգլիացի հարձակվող Ռիկի Լամբերտի գոլի շնորհիվ հաշիվը բացեցին երկրորդ րոպեին, սակայն առաջին խաղակեսում դաշտի տերերը հավասարեցրին հաշիվը: Թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի ժամանակ, իսկ վերջնամասում «Քրիսթալ Փելասը» խփեց եւս 2 գոլ՝ տանելով կամային հաղթանակ:

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Լիվերպուլ»՝ 3:1

Դուայթ Գայլ, 17, Ջոյ Լեդլի, 78, Միլե Յեդինակ, 81 – Ռիկի Լամբերտ, 2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում