19:15  ,  23 նոյեմբերի, 2014

Տարին ավարտված է Մարկո Ռոյսի համար

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսն այս տարի չի կարողանա օգնել Դորտմունդի «Բորուսիային», հաղորդում է ակումբի կայքը:

25-ամյա ֆուտբոլիստը սրունքաթաթային հոդի վնասվածք էր ստացել «Պադերբորնի» դեմ Բունդելսիգայի 12-րդ տուրի խաղում, որում խաղադաշտը լքել էր պատգարակով: Ռոյսի մոտ ախտորոշվել է սրունքաթաթային հոդի պատռվածք: Նա մարզումները կվերսկսի 2015-ի սկզբնամասում: Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին մասնակցել է 12 խաղի՝ դառնալով 6 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում ստացած նմանատիպ վնասվածքի պատճառով Մարկո Ռոյսը բաց էր թողել Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս