19:05  ,  23 նոյեմբերի, 2014

Լյուիս Հեմիլթոնը երկրորդ անգամ դարձավ Ֆորմուլա-1-ի չեմպիոն (ֆոտոշարք)

«Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը հռչակվեց Ֆորմուլա-1-ի 2014թ. չեմպիոն:

Հեմիլթոնը հաղթեց տարվա վերջին՝ Աբու Դաբիի Մեծ Մրցանակում եւ պահպանեց ընդհանուր հաշվարկի առաջատարի դիրքը: Դուբայում երկրորդ տեղը գրավեց բրազիլացի Ֆելիպե Մասան «Ուիլյամսից», որի ներկայացուցիչ Վալտերի Բոտասը եզրափակեց լավագույն եռյակը:

Լյուիս Հեմիլթոնի գլխավոր մրցակից ու թիմակից Նիկո Ռոսբերգը գրավեց 14-րդ տեղը:

29-ամյա Հեմիլթոնը երկրորդ անգամ դարձավ Ֆորմուլա-1-ի չեմպիոն՝ կրկնելով 2008-ի հաջողությունը: Այս տարվա 19 փուլերում նա տարավ 11 հաղթանակ՝ հավաքելով 359 միավոր: Տարին երկրորդ տեղում ավարտեց «Մերսեդեսի» գերմանացի ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը, իսկ ավստրալացի Դանիել Ռիկյարդոն «Ռեդ Բուլից» զբաղեցրեց երրորդ տեղը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում