18:56  ,  23 նոյեմբերի, 2014

«Արսենալ» - «Ամկար»՝ 4:0. Արթուր Մալոյանի գոլային փոխանցումն ու վնասվածքը

Ռուսական Պրեմյեր լիգայի 14-րդ տուրում Տուլայի «Արսենալը» տանը 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Պերմի «Ամկարի» նկատմամբ:

Հայ հարձակվող Արթուր Մալոյանը «Արսենալի» մեկնարկային կազմում էր եւ 8-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Առաջին խաղակեսի վերջնամասում Մալոյանը ստացավ վնասվածք եւ չկարողացավ շարունակել խաղը:

«Արսենալն» առաջին տնային հաղթանակը տարավ այս մրցաշրջանում, սակայն 8 միավորով Ռուսաստանի առաջնության հետնապահն է:

Ռուսաստանի առաջնություն, 14-րդ տուր

«Արսենալ» - «Ամկար»՝ 4:0

Սերգեյ Կուզնեցով, 8, 67, Եվգենի Օսիպով, 52, Ալեքսանդր Կուտին, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում