18:15  ,  23 նոյեմբերի, 2014

Ֆեդերերը Շվեյցարիային տիտղոս պարգեւեց Դեւիսի Գավաթում

Թենիսի Դեւիսի գավաթի 2014թ. խաղարկությունն ավարտվեց Շվեյցարիայի թիմի հաղթանակով:

Ֆրանսիայի դեմ եզրափակիչ դիմակայության չորրորդ մրցախաղում աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը 6:4, 6:2, 6:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ռիշար Գասկեի նկատմամբ: Մրցախաղը տեւեց 1 ժամ 55 րոպե:

Դիմակայության հաշիվը դարձավ 3:1 եւ Շվեյցարիան ժամանակից շուտ հաղթող ճանաչվեց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում