17:20  ,  23 նոյեմբերի, 2014

«Մանչեսթեր Սիթի». 200 միլիոն ֆունտ Մեսիի համար

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» մտադիր է իրականացնել ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը՝ ձեռք բերելով կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին:

Daily Mail-ի համաձայն՝ 27-ամյա արգենտինացուն գնելու համար Անգլիայի չեմպիոնը պատրաստ է վճարել 200 միլիոն ֆուտ ստերլինգ: Մանչեսթերում պատրաստ են շաբաթական 500 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ վճարել «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրին: «Մանչեսթեր Սիթին» Մեսիի տրանսֆերը կփորձի իրականացնել հաջորդ ամռանը:

Ավելի վաղ իսպանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Արգենտինայի հավաքականի ավագը ցանկանում է Իսպանիայից հեռանալ հարկային խնդիրների պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում