15:25  ,  23 նոյեմբերի, 2014

Ուկրաինայի հավաքականի պաշտպան. «Բանանցում» ստանում էի 300-350 դոլար աշխատավարձ

Ֆուտբոլի Ուկրաինայի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» պաշտպան Ալեքսանդր Կուչերը հիշել է Երեւանի «Բանանցում» անցկացրած տարին:

«Հայաստան էի մեկնել խաղային պրակտիկայի համար. դա լավ փորձ էր: Բացի այդ, «Բանանցը» խաղում էր եվրագավաթներում: «Բանանցն» այն ժամանակ չուներ մարզաբազա, ինչպես հիմա մենք: Այնտեղ ստանում էի ամսական 300-350 դոլար աշխատավարձ: Այն ժամանակ Դոնեցկի «Մետալուրգում» մեծ մրցակցություն էր, այդ պատճառով ինձ ուղարկեցին Հայաստան: Դա չի նշանակում, որ ոչ ոքի պետք չէի, պարզապես ցանկանում էի խաղալ»,- Կուչերի խոսքը մեջբերում է Footboom.com-ը:

Հիշեցնենք, որ 32-ամյա ուկրաինացին 2003-ին է խաղացել «Բանանցում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում