12:37  ,  23 նոյեմբերի, 2014

Լեո Մեսիի բոլոր գոլերը Պրիմերայում

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին, Պրիմերայի 12-րդ տուրում գրավելով «Սեւիլիայի» դարպասը, դարձավ Իսպանիայի առաջնությունում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը:

«Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը 2 գոլով գերազանցեց Պրիմերայի բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակը գլխավորող Տելմո Սարայի ռեկորդը: Բիլբաոյի «Աթլետիկի» լեգենդար հարձակվողը 251 գոլով ռեկորդը սահմանել էր մոտ 60 տարի առաջ:

Տեսանյութում 27-ամյա Մեսիի բոլոր՝ 253 գոլերն են Իսպանիայի առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով