12:22  ,  23 նոյեմբերի, 2014

Մենի Պակյաոն պաշտպանեց տիտղոսը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն (57-5-2, 38 նոկաուտ) նոյեմբերի 23-ին տարել է հերթական հաղթանակը: Չինաստանի Մակաո քաղաքում կայացած մենամարտում 35-ամյա ֆիլիպինցին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է ամերիկացի Կրիս Ալգիերիին (20-1-0, 8 նոկաուտ)՝ 119-103, 119-103 եւ 120-102: Պակյաոն պաշտպանել է կիսամիջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոնական գոտին: Նա մի քանի անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն ամերիկացին կարողացել է ավարտել մենամարտը:

30-ամյա Կրիս Ալգիերին առաջին պարտությունն է կրել պրոֆեսիոնալ ռինգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում