11:40  ,  23 նոյեմբերի, 2014

Լեւոն Արոնյանը հաղթեց Նակամուրային

Լեւոն Արոնյանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի միջեւ մրցախաղի երկրորդ պարտիայում հաղթեց Հայաստանի հավաքականի առաջատարը: Ամերիկյան Սենթ Լուիսում ընթացող մրցախաղի հաշիվը հավասարվեց՝ 1:1: Երկրորդ պարտիայում Արոնյանը սպիտակներով հաղթեց 50-րդ քայլում:

Հիշեցնենք, որ գրոսմայստերներն անցկացնելու են չորս դասական եւ 16 կայծակնային պարտիաներ: Մրցամարտի մրցանակային հիմնադրամը 100 հազար դոլար է: Մրցախաղը կավարտվի նոյեմբերի 25-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում