01:51  ,  23 նոյեմբերի, 2014

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները շնորհավորում են ռեկորդակիր Մեսիին (ֆոտոշարք)

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին նոյեմբերի 22-ին դարձավ Իսպանիայի առաջնությունում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը: Պրիմերայի 12-րդ տուրում 27-ամյա Մեսին 3 գնդակ ուղարկեց «Սեւիլիայի» դարպասը՝ 2 գոլով գերազանցելով Բիլբաոյի «Աթլետիկի» նախկին հարձակվող Տելմո Սարայի ռեկորդը:

Այժմ Արգենտինայի հավաքականի ավագը 253 գոլով միանձնյա գլխավորում է Պրիմերայի բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակը: Մոտ 60 տարվա ռեկորդը գերազանցելու համար Մեսիից պահանջվեց 289 հանդիպում, իսկ Սարան 251 գոլ խփել էր 278 խաղում:

«Սեւիլիայի» դեմ հանդիպումից հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստները եւ մարզչական շտաբը շնորհավորել են արգենտինացուն:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում