01:37  ,  23 նոյեմբերի, 2014

«Յուվենտուսը» խոշոր հաշվով հաղթեց Հռոմում

Իտալական A Սերիայի 12-րդ տուրում առաջատար Թուրինի «Յուվենտուսը» Հռոմում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լացիոյի» նկատմամբ: Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, մեկ անգամ էլ աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսը, ով 9 գոլով գլխավորեց ռմբարկուների ցուցակը:

Այս հաղթանակից հետո թուրինցիները դարձյալ 3 միավոր առաջ անցնան երկրորդ տեղում գտնվող «Ռոմայից»: «Լացիոն» բաժանում է 5-6-րդ տեղերը:

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր

«Լացիո» - «Յուվենտուս»՝ 0:3

Պոլ Պոգբա, 24, 64, Կարլոս Տեւես, 55

Հեռացում՝ Սիմոնե Պադոին, 70 («Յուվենտուս»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով