00:20  ,  23 նոյեմբերի, 2014

Հենրիխ Մխիթարյանն արագ ապաքինում է մաղթել Մարկո Ռոյսին

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արագ ապաքինում է մաղթել Դորտմունդի «Բորուսիայում» ակումբակից Մարկո Ռոյսին, ով վնասվածք էր ստացել «Պադերբորնի» դեմ Բունդելսիգայի 12-րդ տուրի խաղում:

«Ոչ նորից: Արագ ապաքինում Մարկո Ռոյսին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոյսը նոյեմբերի 22-ին խաղադաշտը լքել էր պատգարակով: Նա կարող է պայքարից դուրս մնալ մինչեւ տարեվերջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով