23:40  ,  22 նոյեմբերի, 2014

Լեո Մեսին կրկնեց Տելմո Սարայի «հավերժական» ռեկորդը

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, Պրիմերայի 12-րդ տուրում գրավելով «Սեւիլիայի» դարպասը, Իսպանիայի առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 251-ի, գրում է sport.es-ը:

Այդ ցուցանիշով «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը հավասարվեց Պրիմերայի բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակը գլխավորող Տելմո Սարային: Բիլբաոյի «Աթլետիկի» նախկին հարձակվող Տելմո Սարան ռեկորդը սահմանել էր մոտ 60 տարի առաջ: 251 գոլի սահմանագիծը հատելու համար Արգենտինայի հավաքականի 27-ամյա ավագից պահանջվեց 289 հանդիպում, իսկ Սարան 251 գոլ խփել էր 278 խաղում:

Առաջին խաղակեսից հետո «Բարսելոնան» Մեսիի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթում է «Սեւիլիային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում