23:33  ,  22 նոյեմբերի, 2014

Դեւիսի Գավաթ. Ֆեդերերն ու Վավրինկան առաջ են մղում Շվեյցարիային

Թենիսի Դեւիսի Գավաթի եզրափակիչում շվեյցարացիներ Ռոջեր Ֆեդերերն ու Ստանիսլաս Վավրինկան զուգախաղում հաղթեցին Ֆրանսիան ներկայացնող Ժյուլյեն Բենետո – Ռիշար Գասկե զույգին: 2 ժամ 13 րոպե տեւած մրցախաղն ավարտվեց 6:3, 7:5, 6:4 հաշվով:

Այս հաղթանակից հետո Շվեյցարիան առաջ անցավ եզրափակիչ շարքում՝ 2:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում