23:26  ,  22 նոյեմբերի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում հաղթեց «Արսենալին»

Անգլիական Պրեմյեր լիգայի 12-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական խաղադաշտում 1:2 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»:

Առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին: Հաշիվը բացվեց 56-րդ րոպեին, երբ Անտոնիո Վալենսիայի հարվածից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ «Արսենալի» անգլիացի պաշտպան Կիրան Գիբսը: Բաց թողած գոլից հետո լոնդոնցիներն ունեին հսկայական առավելություն, սակայն պաշտպանությունում փակված մանչեսթերցիները 85-րդ րոպեին հակագրոհի արդյունքում նաեւ կրկնապատկեցին առավելությունը: Արգենտինացի Անխել Դի Մարիայի փոխանցումից հետո հյուրերի երկրորդ գոլը խփեց անգլիացի Ուեյն Ռունին: Ավելացված ժամանակում փոխարինման դուրս եկած Օլիվյե Ժիրուն կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն Արսեն Վենգերի թիմին չհաջողվեց անել ավելին:

«Մանչեսթեր Յունայթեդը» 19 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, իսկ «Արսենալը» 7-րդն է:

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2

Օլիվյե Ժիրու, 90+5 - Կիրան Գիբս, 56 (ինքնագոլ), Ուեյն Ռունի, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում