22:56  ,  22 նոյեմբերի, 2014

«Ռոման» հավասարվեց «Յուվենտուսին»

«Ատալանտա» - «Ռոմա» հանդիպումով մեկնարկեց իտալական A Սերիայի 12-րդ տուրը: Բերգամոյում կայացած խաղում հռոմեացիները կամային հաղթանակ տարան 2:1 հաշվով: Արդեն առաջին րոպեին դաշտի տերերը բացեցին հաշիվը, սակայն «Ռոման» դեռ առաջին խաղակեսում կարողացավ խփել 2 գոլ, իսկ ընդմիջումից հետո անառիկ պահել սեփական դարպասը:

«Ռոման» 28 միավորով հավասարվեց առաջատար Թուրինի «Յուվենտուսին», որը նոյեմբերի 22-ին Հռոմում կխաղա «Լացիոյի» հետ:

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր

«Ատալանտա» - «Ռոմա»՝ 1:2

Մաքսի Մորալես, 1 – Ադեմ Լյայիչ, 23, Ռաջա Նայնգոլան, 42

Հեռացում՝ Ռիչմոնդ Բոակյե, 90+5 («Ատալանտա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում