22:49  ,  22 նոյեմբերի, 2014

Ռոնալդուի դուբլը, «Ռեալի» վստահ հաղթանակը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 4:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Պրիմերայի նորեկ «Էյբարի» նկատմամբ:

Արքայական ակումբից դուբլի հեղինակ դարձավ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով 20 գոլով վստահորեն գլխավորում է Պրիմերայի ռմբարկուների ցուցակը: Հյուրերի հաղթանակին նպաստեցին նաեւ կոլումբացի Խամես Ռոդրիգեսի եւ ֆրանսիացի Քարիմ Բենզեմայի դիպուկ հարվածները:

Կարլո Անչելոտիի թիմը 30 միավորով առաջատարն է: Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» ունի 26 միավոր, իսկ մեկ խաղ պակաս անցկացրած կատալոնական «Բարսելոնան» հավաքել է 25 միավոր եւ այս տուրում կընդունի «Սեւիլիային»: 

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Էյբար» - «Ռեալ»՝ 0:4

Խամես Ռոդրիգես, 23, Կրիշտիանու Ռոնալդու, 43, 82, Քարիմ Բենզեմա, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում