22:20  ,  22 նոյեմբերի, 2014

Յուրգեն Կլոպ. Ռոյսի վնասվածքն ավելի ցավալի է, քան «Պադերբորնի» հետ ոչ ոքին

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Պադերբորնի» դեմ Բունդելսիգայի 12-րդ տուրի խաղից հետո անդրադարձել է Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսին, ով վնասվածք էր ստացել եւ խաղադաշտը լքել էր պատգարակով:

«Շատ դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ Ռոյսը դարձյալ վնասվածք է ստացել: Դա նույնիսկ ավելի ծանր է, քան համակերպվել այն մտքի հետ, որ «Պադերբորնի» դեմ խաղում բաց թողեցինք հաղթանակը եւ բավարարվեցինք մեկ միավորով»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Reuters-ը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Մարկո Ռոյսը դարձյալ վնասել է սրունքաթաթայի հոդը: Նրա ապաքինման ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս