21:57  ,  22 նոյեմբերի, 2014

Հալկի գեղեցիկ գոլը հաղթական էր

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրում «Զենիթը» Սանկտ Պետերբուրգում նվազագույն հաշվով հաղթեց Կրասնոդարի «Կուբանին»: Պետերբուրգցիների հաղթական գոլը խփեց բրազիլացի հարձակվող «Հալկը»:

Այս հաղթանակից հետո «Զենիթը» 8 միավոր առաջ անցավ երկրորդ տեղ բարձրացած «Կրասնոդարից»:

Ռուսաստանի առաջնություն, 14-րդ տուր 

«Զենիթ» - «Կուբան»՝ 1:0

Հալկ, 37

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում