21:20  ,  22 նոյեմբերի, 2014

Մարկո Ռոյսը խաղադաշտը լքեց պատգարակով (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը վնասվածք է ստացել «Պադերբորնի» դեմ Բունդեսլիգայի 12-րդ տուրի խաղում:

65-րդ րոպեին Ռոյսը վնասել է սրունքաթաթային հոդը՝ չկարողանալով շարունակել խաղը: Նրան խաղադաշտից դուրս են բերել պատգարակով, գրում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում ստացած նմանատիպ վնասվածքի պատճառով Մարկո Ռոյսը բաց էր թողել Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունը: «Բորուսիայի» եւ «Պադերբորնի» միջեւ խաղում գրանցվել էր 2:2 հաշիվը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս