20:58  ,  22 նոյեմբերի, 2014

«Աթլետիկոն» բարձրացավ երկրորդ տեղ

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» տանը 3:1 հաշվով հաղթեց «Մալագային»:

Այս հաղթանակից հետո «Աթլետիկոն» 26 միավորով բարձրացավ երկրորդ տեղ՝ շրջանցելով մեկ խաղ պակաս անցկացրած «Բարսելոնային», որն այս տուրում կընդունի «Սեւիլիային»:

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր 

«Աթլետիկո» - «Մալագա»՝ 3:1

Տիագո Մենդեշ, 12, Անտուան Գրիզման, 42, Դիեգո Գոդին, 84 – Ռիկարդո Հորտա, 64

Հեռացումներ՝ Գաբի, 88 – Սամու, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում