20:52  ,  22 նոյեմբերի, 2014

«Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին» միավորներ չկորցրին

Անգլիական Պրեմյեր լիգայի 12-րդ տուրում առաջատար «Չելսին» տանը 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Վեստ Բրոմվիչի» դարպասը, իսկ «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ ուելսյան «Սուոնսիի» նկատմամբ:

Ժոզե Մոուրինյոյի թիմն ունի 32 միավոր եւ 7 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Սաութհեմփթոնին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Մանչեսթեր Սիթին» 24 միավորով երրորդն է:

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Չելսի» - «Վեստ Բրոմվիչ»՝ 2:0

Դիեգո Կոստա, 11, Էդեն Ազար, 25

Հեռացում՝ Կլաուդիո Յակոբ, 28 («Վեստ Բրոմվիչ»)

«Մանչեսթեր Սիթի» - «Սոունսի»՝ 2:1

Ստեւան Յովետիչ, 19, Յայա Տուրե, 62 – Ուիլֆրիդ Բոնի, 9

«Էվերտոն» - «Վեստ Հեմ»՝ 2:1

Ռոմելու Լուկակու, 27, Լեոն Օսման, 75 – Մաուրո Սարատե, 57

«Լեսթեր» - «Սանդերլենդ»՝ 0:0

 «Նյուքասլ» - ՔՊՌ՝ 1:0

Մուսա Սիսոկո, 78

«Սթոք Սիթի» - «Բարնլի»՝ 1:2

Ջոնաթան Ուոլտերս, 32 – Դանի Ինգս, 12, 13

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով