19:54  ,  22 նոյեմբերի, 2014

Դունգան հանդիպել է Մոուրինյոյի ու Կլոպի հետ

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարլոս Դունգան հանդիպել է Լոնդոնի «Չելսին» գլխավորող Ժոզե Մոուրինյոյի հետ: Բրազիլացի մասնագետը եղել է «Չելսիի» մարզաբազայում եւ զրուցել է Մոուրինյոյի հետ:

Դունգան Լոնդոն է ժամանել Դորմունդից, որտեղ հանդիպել է նաեւ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ, տեղեկացնում է Tuttomercatoweb.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս